«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2001-01-11 | #4, 2001-01-12 | #5, 2001-01-13


ՌՈՒՄԲԻ ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ

Երեկ, վերջին 1_2 տարիներին բնորոշ չար կատակը կրկնվեց ՀՀ պետեկամուտների նախարարությունում: Հերթական անգամ անանուն հեռախոսազանգ էր հնչել, ըստ որի շենքում ռումբ կա տեղադրված: Հերթական անգամ գործի դրվեցին ներքին գործերի նախարարության մասնագիտացված ստորաբաժանումները, նախարարության աշխատակազմը շտապ էվակուացվեց: Սակայն մոտ 1 ժամ տեւած զննումից հետո ռումբ չհայտնաբերվեց, եւ նախարարության աշխատակիցները վերադարձան իրենց աշխատանքին: Այս անգամ եւս միջադեպը հարթվեց, սակայն հարց է առաջանումՙ դեռ քանի՞ նման կեղծ ահազանգերի պատճառով կխաթարվի այս կամ այն գերատեսչության աշխատանքը եւ ի վերջո ոչինչ հնարավոր չէ՞ կիրառել դրանք կանխելու համար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4