«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2001-01-27 | #16, 2001-01-30 | #17, 2001-01-31


ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԳՉՈՒՀՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եվրոպական զանազան բեմերի վրա արձանագրած հաջողություններով երաժշտական շրջանակների ուշադրությունն է գրավել ֆրանսահայ երիտասարդ երգչուհի Գարին Օհանյանը: Ըստ կանադահայ «Ապագայ» շաբաթաթերթի տվյալների, 2001 թվին «Կարմենի», «Կախարդական սրնգի», «Ֆալստաֆի» եւ «Ամառային գիշերվա երազի» մեջ ստանձնած դերերով նա բեմ է բարձրանալու Վիեննայում, որտեղ «Ֆոլքսօպետ» մեներգների խմբին մաս է կազմում անցյալ սեպտեմբերից ի վեր:

Արվեստագիտուհին ծնվել է 1971-ին, Պոլսում: Փոքր տարիքում ընտանիքի հետ փոխադրվել է Ֆրանսիա: 1987-ին ընդունվել է Նիսի երաժշտանոցը, որտեղ փայլել է իր բացառիկ կարողություններով: Ուսման տարիներին անգամ ստացել է քնարական արվեստի եւ երգի մի շարք մրցանակներ: Այնուհետեւ մասնակցել է բազմաթիվ երգահանդեսներիՙ որպես Ալեն Ժութարի շրջանային երգչախմբի մեներգչուհի: Օպերայի առաջին դերը ստանձնել է Շտրաուսի «Էլեկտրա»-ում, որը ներկայացվել է Նիսում: 1996-ին մաս է կազմել «Օպերա կոմիկ» մեներգիչների խմբին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4