«Լոռու մարզ» թերթի թղթակից Հունան Սերոբյանը հայտնում է, որ Սպիտակի տարածքի Հարթագյուղի բնակիչներՙ հայր ու որդի Շալիկո եւ Սերժիկ Կարապետյանները 2000թ. դեկտեմբերին, իրենց հողամասում գտնվող ջրհորը մաքրելիս, հայտնաբերել են մարդկանց շուրջ 50 գանգեր եւ ոսկորներ: Կարապետյաններն այդ գանգերն ու ոսկորները պահում են իրենց հողամասում: Այդ մասին տեղեկացվել է գյուղի դպրոցի տնօրեն Սամվել Հունանյանին, որը խոստացել է մայրաքաղաքում դիմել համապատասխան կազմակերպություններին: Ցայսօր, սակայն, այդ հարցով զբաղվողներ չեն եղել:
Թղթակիցը եղել է Հարթագյուղում, անձամբ տեսել գանգերն ու ոսկորները:
Փաստի առթիվ հրավիրում ենք համապատասխան մարմինների ուշադրությունը:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ