«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2001-03-10 | #45, 2001-03-13 | #46, 2001-03-14


ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱՔՈՒՐ ԽՂՃՈՎ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ. ՆՈՐ ԳԻՐՔ

<20014605.jpg>

2000 թվականին «Հայոց աշխարհ» թերթի 78 համարներում շարունակաբար տպագրվում էին թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանի հարցազրույցները, որոնք Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, այսօրվա ու վաղվա մասին են:

Եվ ահա այդ հարցազրույցներն ամբողջությամբ տպագրվել են առանձին հատորյակով («Ամարաս», 2001 թ., հրատարակիչՙ Արկադի Ասրյան, խմբագիրՙ Աղասի Մկրտչյան): «Երե՚կ, այսօր, վաղը», այսպես է կոչվում գիրքը, որի առաջաբանում Զորի Բալայանը գրում է. «Սկսեցինք մեր երկխոսություններում լայնորեն ընդգրկել նրանց, ովքեր դարեր, հազարամյակներ առաջ արդեն վերապրել էին այն, ինչ մենքՙ հիմա: Ինքներս էլ ակամայից ավելի ու ավելի էինք շեշտը դնում զգացմունքների վրա: Եվ ինչպե՞ս չհիշես այստեղ մեծն Ջեկ Լոնդոնին. «Մտածողները չեն տառապում արտահայտությունների պակասից: Ամենաբարդը բառերով զգացմունքներն արտահայտելն է: Այդ տեսակետից ավելի հեշտ է գրել «Կապիտալի» չորս հատորներ, քան պարզ, քնարական բանաստեղծություն»:

Փաստագրական հսկայական նյութ ներկայացնող այս գիրքն, անշուշտ, արժանի է ուշադրության:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4