«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2001-06-19 | #113, 2001-06-20 | #114, 2001-06-21


«ԱՅՍ ՀՐԱՇՔ, ՀԱՆՃԱՐԵՂ ՊԱՏԱՆԻՆ»

Նշվեց Պետրոս Դուրյանի 150-ամյակը

Հայաստանի գրողների միությունում երեկ նշվեց Պետրոս Դուրյանի 150-ամյակը, որին վիճակված էր լուրջ հեղաշրջում կատարել մեր բանաստեղծության մեջ. մասնավորապես նա գրականություն բերեց մարդու ներաշխարհը, մարդկային բաբախուն սրտի ելեւէջումները: Երիտասարդ մի բանաստեղծ, որին մահվան տեւական գիտակցումը հասցրել էր ներքին տառապանքների հզոր ընդհանրացումներիՙ ավելի ուժգնացնելով կյանքի եւ աշխարհի ներքին ընկալման զգացողությունները:

Բացման խոսքով հանդես եկավ գրականագետ Ազատ Եղիազարյանը: Պետրոս Դուրյանի գրականությանը եւ կենսագրության հետաքրքրական էջերին անդրադարձավ Մեսրոպ արք. Աշճյանը, ելույթ ունեցավ կիպրահայ խմբավար Սեպուհ Աբգարյանը, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը: Ցերեկույթն ուղեկցվեց Պետրոս Դուրյանի բանաստեղծությունների ընթերցմամբՙ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը կարդաց «Լճակ»-ը, ինչպես նաեւ հոգեւոր, դասական երաժշտության կատարումներով (Ճենտերեճյան եղբայրները կատարեցին Գր. Նարեկացու «Տաղ Վարդավառի» ստեղծագործությունը):

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4