«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2001-07-04 | #124, 2001-07-05 | #125, 2001-07-06


ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ԻԲՐԵՎ ՍԻՄՖՈՆԻԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Իտալիայում եւ Գերմանիայում է ապրում եւ ստեղծագործում մեր հայրենակից Սարգիս Ղազարյանը, որի կյանքի երազը «Ավետիս» ծրագրի իրականացումն է, որի գեղարվեստական ղեկավարը եւ համադրողն է նա, նաեւ լուսանկարիչը: Ծնվել 1956 թ.ՙ Պոլսում: Դեռեւս 1971 թ., երբ աշակերտում էր դաշնակահար Ֆրիդրիխ Կուլտային, մտահղացել է մի այնպիսի ծրագիր, որի շնորհիվ հայ հոգեւոր երաժշտությունը ներկայանում է իբրեւ սիմֆոնիկ երաժշտություն: Այն առաջին անգամ կհնչի 2002 թ. հունվարի 5-ինՙ Ավստրիայի մայրաքաղաքում, Վիեննայումՙ ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Համերգի եւ «Ավետիս» CD-ի վաճառքի հասույթի մեկ մասը հատկացվելու է Հայաստանի կարիքավոր երեխաներին:

Իսկ մինչ այդ 2001 թ. Վիեննայի Շտեֆանս հրապարակում կայանալիք բացօթյա համերգում կհնչի հայ արվեստագետի «Ավետիս» սիմֆոնիկ գործի ներածական ադաջիոն: Սարգիս Ղազարյանը Կոմիտասի, Եկմալյանի, Չիլինկիրյանի երկերի վրա ստեղծել է նոր եւ հետաքրքիր մի ստեղծագործություն:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4