«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2001-07-17 | #133, 2001-07-18 | #134, 2001-07-19


ՀԱՄԱՐԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ

ՀՀ կառավարության տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնի «Հայացք տնտեսությանը» տեղեկագրի հերթական համարն ամբողջությամբ նվիրված է տեղեկատվական տեխնոլոգիաներին: Հատկապես հետաքրքրական են հարցազրույցներն այս ոլորտի մասնավոր ընկերությունների, հիմնադրամների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Օրինակ, «Էյ-Փի-Ջի Լեբս» ընկերության տնօրեն Հարություն Աքիլյանի կարծիքով, նորագույն տեխնոլոգիաներին ոչ բոլորն են տիրապետում, եւ բուհի շրջանավարտը առնվազն 2-3 ամիս պետք է հմտանա այստեղ: Ինտերնետ միության նախագահ Իգոր Մկրտումյանն անդրադարձել է ինտերնետ ծառայության որակին եւ սակագներին: Մասնավորապես նա նշել է, որ եթե ինտերնետ կապի ամսական սակագինը 8 դոլար է, ապա Հայաստանումՙ 60 դոլար, ինչը հետեւանք է Արմենտելի մենաշնորհի:

ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցից տեղեկանում ենք, որ կառավարությունն այս նախարարությանն է հանձնարարել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգի մշակումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանը նշում է, որ համապատասխան ենթակառուցվածքի բացակայության պատճառով մեր հասարակության մեծ մասն անմասն է մնում տեղեկատվական շարժերից: Տեղեկագրում հրապարակվել են նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Օժանդակություն տեղեկատվական հասարակությանը եւ ժողովրդավարական կառավարմանը» ծրագիրը, վերեւում հիշատակված ոլորտի զարգացման Հայաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության մշակած հայեցակարգը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի խոսքն այսՙ հատուկ համարի կապակցությամբ եւ մի շարք այլ նյութեր:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4