Մամուլի ազգային ակումբի հանդիպման ժամանակ ԱԺՄ նախագահ, Աժ Արմենտելի գործերն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը նկատեց, որ «ակնհայտ է, որ Արմենտելը խախտում է պայմանավորվածությունները», բայց դա ապացուցելու համար իրավական հարցեր են առաջանոմ: Նա տեղեկացրեց, որ Արմենտելի հետ կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ Արմենտելն իրավունք չունի րոպեավճար մտցնելու գոնե սեպտեմբերին: Այդ քայլը «մեծ աղմուկ կառաջացնի», ավելացրեց Մանուկյանը: Ըստ նրաՙ գնման պայմանագիրը կնքելիս Արմենտելը վերցրել է պարտավորություններ, որոնք «սկզբից էլ հասկանալի էր, որ չի կարող կատարել»: Խնդիրներ են առաջանում ոչ միայն րոպեավճարի, այլեւ միջազգային կապի, ինտերնետի հարցերում: Ըստ Մանուկյանիՙ դատական գործընթացը թերեւս անխուսափելի լինի, եթե բանակցություններն արդյունք չտան:
Ն. Մ.