Սեպտեմբերի 10-14-ը Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կենտրոնում տեղի կունենա ԴԱՎ-ին (դիմադրողականության անկման վարակ) նվիրված հնգօրյա սեմինարՙ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ եւ կրթության զարգացման ակադեմիայի (AED) նախաձեռնությամբՙ իբրեւ «Գլոբալ վերապատրաստում հանուն զարգացման» ծրագրի մաս: Սեմինարին կմասնակցեն կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպություններ, առողջապահության մասնագետներ: Սեմինարը առողջապահության ոլորտի եւ բժշկական կրթությամբ մասնագետներին, լրագրողներին եւ քաղաքականության մշակման համար պատասխանատուներին կօգնի խորացնելու գիտելիքները եւ պատկերացումները ԴԱՎ-ի կանխումն ու բուժումը պլանավորելու, իրականացնելու եւ գնահատելու մասին տեղեկություններ ստանալու առումով:
Մ. Բ.