Դպրոցականների, ծնողների միջավայրում օրերս տարօրինակ լուրեր էին պտտվում, թե իբր կրթական հաստատություններից երեխաներ են անհետանում: Ըստ այդ լուրերիՙ վտանգավոր մարդկանց թաքնված խումբ է առեւանգում երեխաներին, մի մասն էլ ասում էին, թե կրոնական մի խմբի («Եհովայի վկաների») գործն է, որոնք իբր «զոհաբերումի» յուրօրինակ «միսիայով» են «նշում» քրիստոնեության 1700-ամյակը: Այս խոսակցությունները Երեւանի մի քանի դպրոցներում (թիվ 34, 132) խուճապ են առաջացրել երեխաների, ծնողների մեջ: Լուրերի անհիմն ու շինծու լինելու դեպքում էլ հոգեբանորեն լուրջ վնասներ են կրում հատկապես կրտսեր տարիքի դպրոցականները, նրանցից շատերը չեն ուզում դպրոց հաճախել:
Պարզաբանումների համար դիմեցինք ՆԳՆ լրատվական բաժին եւ տեղեկացանք, որ նման լուրերն անհիմն են եւ չպատճառաբանված: Պաշտոնապես հերքելով այդ լուրերի իսկությունըՙ համապատասխան ծառայությունից մեզ վստահեցրին, որ ավելորդ խուճապի հարկ չկա, քանի որ որեւէ նման դեպք չի արձանագրվել:
Անհասկանալի է, թե նման լուրերը երեխաների միջավայրում ինչ նպատակներով են տարածում, այնուամենայնիվ, նրանց պատճառած այս վերջին օրերի խուճապն ամենայն պարսավանքի արժանի չար դիտավորություն է:
Մ. Բ.