«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2001-09-19 | #169, 2001-09-20 | #170, 2001-09-21


ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՊՈՒՏԻՆԻՑ, ԲՈՒՇԻՑ ԵՎ ԽԱԹԱՄԻԻՑ

Հայաստանը կմասնակցի ահաբեկչության կասեցմանը

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահը շնորհավորական բազմաթիվ ուղերձներ է ստացել, այդ թվումՙ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշից, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամադ Խաթամիից: Հաջորդաբար անդրադառնալով ստացված շնորհավորանքներինՙ մեջբերենք մի հատված նախագահ Պուտինի ուղերձից, որը, հայ-ռուսական դարավոր բարեկամությունը վկայակոչելով, մասնավորապես նշում է. «Բոլոր ոլորտներում հաջողությամբ զարգացող մեր երկկողմ համագործակցությունը դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի եւ Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման կարեւոր գործոն»:

Նախագահ Ջ. Բուշն անկախության տոնի առթիվ շնորհավորանքում նշում է, թե «Ամերիկան առանձնահատուկ կապ ունի Հայաստանի հետՙ շնորհիվ ավելի քան 1 մլն ամերիկահայերի, որոնք հարստացնում են մեր ազգային կյանքը»: Նաեւ հավաստիացրել է, որ մեր երկրները շարունակելու են միասնաբար աշխատելՙ խաղաղության հասնելու ուղղությամբ: Նախագահ Քոչարյանը, երեկ ընդունելով ԱՄՆ դեսպան Մ. Լեմոնին, ցավակցություն է հայտնել Մ. Նահանգներում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: «Այս ոճրագործությունը մարտահրավեր է ողջ մարդկությանը, նշել է նա, ահաբեկչության չարիքը սահման չի ճանաչում եւ պետք է կասեցվի միասնական վճռականությամբ, ինչին կմասնակցի նաեւ Հայաստանը»:

Իրանի նախագահ Մոհամադ Խաթամին, շնորհավորելով Հայաստանի անկախության 10-ամյակը, իր ուղերձում մասնավորապես նշել է, թե «մեր երկրների միջեւ բարեկամական փոխհարաբերություններն է՚լ ավելի կընդլայնվեն երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային բոլոր ոլորտներում»:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4