«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2001-09-22 | #172, 2001-09-25 | #173, 2001-09-26


ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԵՎ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ

Հաշվի առնելով Շառլ Ազնավուրի եւ Քըրք Քըրքորյանիՙ հայ ժողովրդին մատուցած անգնահատելի ծառայությունները, անձնական մեծ ներդրումը 1988 թ. երկրաշարժի հետեւանքները Վանաձոր քաղաքում վերացնելու գործում, Վանաձորի համայնքի ավագանին որոշում է ընդունել Շառլ Ազնավուրին եւ Քըրք Քըրքորյանին «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու:

Միաժամանակ ավագանու որոշմամբ Վանաձորի Քիմիագործների զբոսայգին անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անվամբ: Լոռու մարզպետը հաստատել է ավագանու առաջարկըՙ քիմիագործների մշակույթի պալատը եւս Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու մասին:

Վանաձորի համայնքի ավագանու մեկ այլ որոշմամբ Տարոն-4 թաղամասում Ամերիկյան կարմիր խաչի կառուցած շենքերին հարող փողոցն անվանակոչվել է Քըրք Քըրքորյանի անվամբ:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4