«Ազգը» սեպտեմբերի 15-ի համարում կարծիք էր հայտնել, որ նախագահ Ջորջ Բուշիՙ ամերիկացիներին խոստացած ռազմական հաղթանակի պտուղները պատրաստվում է քաղել Իսրայելը: Կարծիքի համար հիմք էին ծառայել Իսրայելի պետական գործիչների, ինչպես նաեւ ԱՄՆ-ում այդ գործիչներին համահունչ տեսակետներ արտահայտող քաղաքական շրջանակների սադրիչ հայտարարություններն ու սադրանքներին տուրք տալու պաշտոնական Վաշինգտոնի պատրաստակամությունը:
Սեպտեմբերի 11-ին, երբ Վաշինգտոնը կաթվածահար վիճակում էր, ամերիկյան ժողովուրդնՙ ահաբեկչությունից ցնցված, իսկ ԱՄՆ-ի արեւմտյան դաշնակիցները խուճապի էին մատնվել, Իսրայելի վարչապետ Արիել Շարոնն ահաբեկչական գործողությունների առնչությամբ շտապեց հայտարարել. «Սա պատերազմ է բարու եւ չարի միջեւ, որը մարդկության դեմ վարում են նրանք, ովքեր թաթախված են արյան մեջ»: Շարոնին հիմնավորում է Իսրայելի նախկին վարչապետ Եհուդ Բարաքը, որը «արյան մեջ թաթախվածներին» մատնացույց անելու համար Վաշինգտոնից պահանջում է հետաքննություն կատարել Իրաքի, Իրանի, Սիրիայի, Եմենի, Սուդանի եւ Լիբիայի նկատմամբ: Նրան լրացնելու է գալիս Իսրայելի արտգործնախարար Շիմոն Պերեսըՙ ահաբեկչության հավանական կազմակերպիչների թվին ավելացնելով Պաղեստինի Ինքնավարությունն ու իսլամական մի շարք կառույցներ:
Վերոհիշյալ գործիչների սադրանքները լուրջ ներգործություն պիտի ունենային Ջորջ Բուշի վրա, որ նա ողբերգության առաջին օրը, առանց իմանալու, թե ահաբեկիչներն ովքեր են, նրանց վախկոտ անվանեց եւ հայտնեց պատժելու իր վճռականությունը: Այնուհետեւ նա նույնությամբ կրկնեց «բարու եւ չարի» պատերազմի վերաբերյալ Շարոնի խոսքերը, սպառնաց «երրորդ համաշխարհային պատերազմով»: Քանի որ այդ սպառնալիքն անհասցե էր, ուստի Բուշը հարկ համարեց «խաչակրաց արշավանքներ» կազմակերպել, որպեսզի «աշխարհն առաջնորդի դեպի նոր հաղթանակ»: Մինչ նախագահ Բուշն անզգույշ հայտարարություններ էր անում, իսկ ամերիկյան հետախուզական ծառայությունները շարունակում էին ահաբեկչության կազմակերպիչներին բացահայտելու իրենց փորձերը, նույն Պերեսը հույս է հայտնում, որ ԱՄՆ-ն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կբացահայտի ահաբեկչության պատասխանատուներին եւ կանցնի նրանց դեմ ռազմական գործողությունների: Պերեսի հույսն արդարացնում է պետքարտուղար Քոլին Փաուելը եւ սեպտեմբերի 18-ին, հակառակ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի կասկածների, ինչպես նաեւ CIA-ի եզրակացության, թե կատարված ահաբեկչությունը վեր է Ուսամա բեն Լադենի եւ նրա գլխավորած «Ալ Ղաիդա» ուժերից, ահաբեկչության ողջ պատասխանատվությունը բարդում է այդ կազմակերպության ու առաջնորդի վրա: Դրան հետեւում են Բուշի նոր սպառնալիքները: Ի դեպ, դրանք նախորդների պես անհասցե չէին, ուղղակիորեն հասցեագրվեցին թալիբներին: Ավելին, ԱՄՆ-ի նախագահը միաժամանակ հայտարարեց, որ իր երկիրն օդային հարվածներից բացի դիմելու է ցամաքային գործողությունների, իսկ դրանք Աֆղանստանով չեն սահմանափակվելու:
Բուշի այս հայտարարությունից ամերիկյան մամուլը շրջանառության մեջ դրեց սեպտեմբերի 11-ին ահաբեկչությանը Բաղդադի հովանավորության «փաստարկները»: ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Փոլ Վոլֆովիցը եւ փոխնախագահ Դիկ Չեյնիի աշխատակազմի ղեկավար Լուիս Լիբին ճնշումներ գործադրեցին Բուշի վրա, որպեսզի նա հնարավորին չափ շուտ եւ լայնածավալ գործողություններ սկսի ոչ միայն Աֆղանստանի, այլեւ Իրաքի եւ Լիբանանի դեմ: Ինչ վերաբերում է Իրանին, ապա Պերեսը նրան համարելով «տարածաշրջանի խոշորագույն շեյթանը», փորձեց համոզել Բուշին, թե պետք է պատերազմական գործողությունների դիմել նրա դեմ: Այդ ընթացքում Քիսինջերը իր սադրիչ գործունեությամբ վերստին ասպարեզ իջավ եւ Բուշին խելք սովորեցնելով, ասաց. «Չպետք է սպասել ահաբեկչության կազմակերպիչների բացահայտմանը, այլՙ անհապաղ հարվածել: Այսպիսի իրավիճակներում ապացույցների որոնումը խիստ վտանգավոր է»: Այս ամենի առումով Վոլֆովիցի, Լիբիի եւ Քիսինջերի տեսակետներն ի մի բերեց Նյու Յորքի սենատոր Հիլարի Քլինթոնը, ահաբեկչության արմատախիլ անելը պայմանավորեց ահաբեկչությունը հովանավորողների դեմ ցամաքային գործողություններ կիրառելու անհրաժեշտությամբ եւ գտավ, որ ամերիկյան զինվորների մեջ զոհերի հավանականությունը չի կարող նպատակից հրաժարվելու պատճառ հանդիսանալ:
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը հազարավոր զոհեր խլեց ամերիկացիներից, տասնյակ հազարավոր մարդիկ զրկանքների մատնվեցին, ամերիկյան ժողովուրդը հայտնվեց ահաբեկված վիճակում: Ստեղծված կացությունը ենթադրում էր, որ Բուշի վարչակարգը, հետախուզական ծառայություններով հանդերձ, ահաբեկչությունն աշխարհի երեսից արմատախիլ անելու համար նախ կատարված ահաբեկչության կազմակերպիչներին կբացահայտի: Թերեւս դա կլիներ նրանց հարգանքի տուրքը անմեղ զոհերի հիշատակին: Բայց ինչպես երեւում է, Բուշի վարչակարգին հետաքրքրում է ոչ թե սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչներին պատժելըՙ բացահայտելով նրանց, այլ ահաբեկչությունն առանց որեւէ մասնակցության ապացույցների վերագրել այս կամ այն պետությանը, պատժելու, ինչպես նաեւ պատժի սպառնալիքի տակ պահելու նրանց, որոնք Վոլֆովիցի եւ Լիբիի բնութագրմամբ «սպառնալիք են Իսրայելին»:
Ահա թե ինչու Բուշը պատերազմ է հայտարարում Աֆղանստանին, ակնարկում է Իրաքին նույնը հայտարարելու իր պատրաստակամությունը եւ ԱՄՆ-ի զինված ուժերին հորդորում. «Եղեք պատրաստ»: Պատերազմական համատարած հիստերիայի պայմաններում, ինչ խոսք, մոռացության է տրվում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչներին բացահայտելու առաջնահերթ խնդիրը: Հատկանշական է, որ ԱՄՆ-ի պես ժողովրդավարական երկրում եթե իշխող վարչակարգը տուրք է տալիս Իսրայելի պետական գործիչների նկրտումներին, ամերիկյան ազատ մամուլն էլ իր պարտքն է համարում պաշտոնական Վաշինգտոնին տուրք տալ:
Այսպիսով, ահաբեկչությունից օրեր են անցնում, ամեն օր աճում է զոհերի թիվը, բայց առ այսօր չեն հրապարակվում ինչպես զոհվածների, այնպես էլ անհետ կորածների անվանացուցակները: Սա տարակուսանքի տեղիք է տալիս, եւ ակամա մտածում եսՙ գուցե ճիշտ են այն պնդումները, թե Նյու Յորքի Համաշխարհային առեւտրական կենտրոնի երկվորյակ շենք-աշտարակների փլատակների տակ զոհված մամեդականների թիվը գերազանցում է քրիստոնյաների եւ հրեաների թվին: Հարցը սակայն սոսկ զոհվածները չեն, այլ շուրջ 4 հազար հրեական ծագումով քաղաքացիները, որոնք, ըստ չստուգված տեղեկությունների, սեպտեմբերի 11-ի ահաբեկչության օրը, աշխատելով հանդերձ Համաշխարհային առեւտրական կենտրոնում, աշխատանքի չեն ներկայացել: Այս տեղեկությունն ստուգման կարիք ունի, զոհվածների անվանացուցակի հրապարակումըՙ նմանապես: Հակառակ դեպքում, որքան էլ Բուշը Աֆղանստանը համարի կասկածյալ երկիր, միեւնույն է, ամերիկյան համակարգի ներսում գործող ուժերըՙ որպես ահաբեկչության իրական կազմակերպիչներ, կշարունակեն իրենց վրա գրավել հանրային կարծիքի ուշադրությունը ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ աշխարհի բազմաթիվ երկրներում: Այսպիսով, պարզորոշ կերեւա, որ արժանապատիվ արծիվն ընդամենն անգղների պահանջները բավարարելու համար ստեղծված գործիք է:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ