ՀՌԱԿ ղեկավարության եւ ակումբների հավաք-հանդիպումը Թեքեյան կենտրոնում
Երեկ Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ ՀՌԱԿ ղեկավարության եւ կուսակցության մարզային կառույցների վարչությունների հավաք-հանդիպումը, որն ավարտվեց ուշ երեկոյան: Ելույթները բազմաթիվ էին. կուսակցության ատենապետից մինչեւ Հանրապետական վարչության անդամներն ու ակումբների ներկայացուցիչները: Հավաքի մասնակիցներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները քաղաքական, տնտեսական, ներկուսակցական եւ այլ հարցերի շուրջ: Ընդարձակ ելույթով հանդես եկավ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանըՙ արձանագրելով, որ կուսակցությունը վերջին շրջանում ունեցել է քանակական եւ որակական լուրջ աճ: Ի թիվս այլ արձանագրումների եւ մեկնաբանություններիՙ ՀՌԱԿ ատենապետը միանշանակ հայտարարեց, որ կուսակցությունն այս տասը տարիների ընթացքում առաջին անգամ լրջորեն մասնակցելու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իսկ առաջիկա նախագահական ընտրություններում ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը պատրաստակամություն է հայտնում աջակցելու Ռոբերտ Քոչարյանին: Հավաքի վերաբերյալ ավելի մանրամասնորենՙ վաղվա համարում:
Ա. Բ.