Սպիտակի տարածաշրջանի Կաթնաջուր գյուղի բնակիչներ, երիտասարդ ամուսիններ Վահրամ Վարդերեսյանի եւ Աննա Գեւորգյանի ընտանիքի անդամների թիվն օրերս միանգամից ավելացավ երեքով: Աննան առաջին ծննդաբերության ժամանակ լույս աշխարհ բերեց 3 աղջիկ, որոնց ծնողներն անվանակոչել են Անի, Անուշ եւ Մանուշ: Փոքրիկների առողջական վիճակն ու ինքնազգացողությունը նորմալ է:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ