«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2001-11-15 | #210, 2001-11-16 | #211, 2001-11-17


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Ստեփանակերտի քաղաքային դատարանում երեկ ավարտվեց նախկին քաղաքապետ Կարեն Բաբայանի դատավարությունը, որը սկսվել էր դեռեւս անցյալ տարվա նոյեմբերի սկզբին, սակայն նոր հանգամանքների ի հայտ գալովՙ կրկնակի տեւական ընդմիջումներով փոխադրվել էր այս տարի:

Սեպտեմբերի 4-ին վերսկսված դատաքննությունը հաստատեց Կ. Բաբայանին առաջադրված մեղադրանքներըՙ ապօրինի զինապահում, իշխանության չարաշահում, պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով գույքի հափշտակում:

Դատարանը նախկին քաղաքապետի պատիժը սահմանելիսՙ հաշվի առնելով ամբաստանյալի նախկինում ունեցած ծառայությունները եւ առաջին անգամ դատվելու հանգամանքը, նշանակեց պատիժ 5,5 տարվա ազատազրկում ուղղիչ-աշխատանքային գաղութի խստացված ռեժիմում, առանց անձնական գույքի բռնագրավման:

Բացառություն էր կազմում Կ. Բաբայանին պատկանող «Մերսեդես-500 Բենց» մակնիշի ավտոմեքենայի բռնագրավումը, որն արվեց քաղաքապետարանիՙ 3,433,752 դրամի քաղհայցը բավարարելու նպատակով:

Դատարանի որոշմամբ Կ. Բաբայանը զրկվեց նաեւ պատժազրկումից հետո 5 տարի ժամկետով որոշակի պաշտոններ վարելու իրավունքից:

Կ. Գ., Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4