«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2001-11-21 | #214, 2001-11-22 | #215, 2001-11-23


ԱՆՍՊԱՍԵԼԻ ՁՅՈՒՆԸ

Վերջին օրերին հանրապետությունում եւ մայրաքաղաքում տեղացած առատ ձյունը զգալիորեն դժվարացրել է երթեւեկությունը: Երեկ մայրաքաղաքի փողոցներում նկատելի էր համապատասխան մարմինների անպատրաստ լինելը նման վաղ եւ առատ ձյանը: Բարեբախտաբար ցերեկվա ընթացքում ջերմաստիճանը բարձրացավ, եւ փողոցների ձյունը «մաքրվեց» առանց վերոհիշյալ մարմինների աջակցությանՙ այս անգամ էլ մի այլ տհաճություն պատճառելով հետիոտնին: Այնքան էլ հարմար չէր կիսահալ ձնակույտերի քայլելըՙ մերթընդմերթ հայտնվելով ջրափոսերի մեջ: Ինչեւէ, օրն անցավ, իսկ քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ երեկվա ընթացքում մայրաքաղաքի փողոցներում կատարվել են ձյան մաքրման բավականին աշխատանքներ, որոնք, սակայն, մեր կարծիքով այնքան էլ բավարար չէին, քանի որ քաղաքի շատ փողոցներ (Նոր Նորքի զանգված, Կոմիտաս-Զեյթուն տանող ճանապարհները) ավտոմեքենաների համար վտանգավոր էին: Դարձյալ քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ գիշեր Երեւանում կնկատվի ջերմաստիճանի զգալի անկումՙ մինչեւ -100: Մերկասառույցի պատճառով ճանապարհները կդառնան ավելի վտանգավոր եւ դժվարանցելի: Եվ չնայած քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների գիշերային աշխատանքներին, խորհուրդ է տրվում մեքենա վարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4