«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2001-11-24 | #217, 2001-11-27 | #218, 2001-11-28


«ԱԴԱՄԳՐՔԵՐԻ» ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Երուսաղեմի հրեական համալսարանի հայագիտության բաժինը Բելգիայում լույս է ընծայել պրոֆ. Մայքլ Սթոնի «Հայկական տարականոն «Ադամգրքերի» համաբարբառը» գիրքը: Ինչպես եբրայագիտության, այնպես էլ քրիստոնեական եկեղեցական գրականության մեջ կարեւոր տեղ է գրավել «Ադամի» թեման: «Ադամգիրքը» միջնադարյան հայ գեղարվեստական արձակ ստեղծագործություն է Ադամի եւ Եվայի առասպելի մասին: Առանձնապես հայտնի է 15-րդ դարի Տաթեւյան դպրոցի առաջնակարգ եկեղեցական, բանաստեղծ Առաքել Սյունեցու «Ադամգիրքը»ՙ կազմված երեք գրքերից: Այդ գրքերից ամեն մեկն առանձին գործ է, բայց երեքն էլ վերաբերում են նույն նյութինՙ Ադամի եւ Եվայի մեղանչմանը ըստ Ս. Գրքի: Այս թեմայով բազմաթիվ ձեռագիր օրինակներ պահվում են Մատենադարանում: Պրոֆ. Մ. Սթոնի նոր գիրքն ավելի դյուրին կդարձնի հայկական «Ադամգրքերի» ուսումնասիրությամբ զբաղվողների աշխատանքը:

Հայկական համալսարանի հայագիտության բաժինը տպագրության է պատրաստում Քրիստինա Մարանսիի «Հայկական ճարտարապետության պատմությունը», Ռոբերտ Թոմսոնի թարգմանությամբ եւ մեկնաբանությամբ «Սոկրատեսի պատմության համառոտ տարբերակը» եւ «Հայերը, Երուսաղեմը եւ Սուրբ երկիրը»ՙ Ռոբերտա Իրվինի, Մայքլ Սթոնի եւ Նինա Սթոնի խմբագրությամբ: Վերոհիշյալ գրքերը լույս կտեսնեն մոտակա ամիսներին:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4