«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2001-11-30 | #221, 2001-12-01 | #222, 2001-12-04


ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

Հայ ժողովուրդն ունի մշակութային հարուստ ժառանգություն, որը չնայած դարեր շարունակ ամենածանր վիճակների մեջ է ընկել, ենթարկվել բարբարոսական արշավանքների, թալանվել, կեղծվել, սակայն պահպանվել է շնորհիվ բարձրորակ մասնագետների տաղանդի եւ մեծ նվիրումի: Սա անժխտելի փաստ է, որ մեկ անգամ եւս արձանագրվեց մի քանի օր առաջ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացված միջազգային սեմինարի ժամանակ, որը կազմակերպվել էր նախարարության, Համաշխարհային բանկի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ:

Մշակութային ժառանգության պահպանության իրավաբանական խորհրդատու, միջազգային իրավաբան Թովմաս Սամուելյանը 371 հազար դոլարի չափով Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակներում կազմել է «Հայաստանի մշակութային ժառանգություն. իրավական դաշտի հստակեցում» աշխատությունը, որտեղ ներկայացված են Հայաստանի մշակութային օրենսդրությունը, իրավական դաշտի գնահատումը միջազգային համաձայնությունների, Եվրախորհրդի չափանիշներով:

Սեմինարի ժամանակ քննարկվեցին Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական մշակութային արժեքների պաշտպանության եւ պահպանման վերաբերյալ հարցերը:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4