«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2001-12-06 | #225, 2001-12-07 | #226, 2001-12-08


ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ «ԱԶԳԻՆ»

Թույլ տվեք Ձեր հարգարժան թերթի ուշադրությանը հանձնել ինտերնետային սայթով նոյեմբերի 15-ին հաղորդված երկու հոդված, մեկը վերնագրված «Կանայք զբաղվում են կավատությամբ», իսկ մյուսըՙ «Հայ փախստականներըՙ թափառաշրջիկներ»: Այս երկու հոդվածների հայտնվելը միջազգային սայթում վկայում է, որ Ձեր ղեկավարությանը չի հաջողվել ճիշտ գնահատել այն հնարավոր վնասը, որ նման հոդվածները կարող են պատճառել հայրենիքում թե սփյուռքում ապրող մեր երիտասարդներինՙ դեռ չխոսելով այն նվաստացման մասին, որ հայ կանայք կարող են զգալ եւ կամ այն բացասական պատկերի, որով դուք ներկայացնում եք նրանց համայն աշխարհին:

Տարօրինակ է, որ Ձեր սայթն է եզակի հաղորդելու նման «զգայուն» հրապարակումներ, որոնք կարող են վնաս հասցնել ինչպես մեր համաքաղաքացիներին, այնպես էլ ընդհանրապես հայի իմիջին աշխարհով մեկ, որն այլ խոսքով կարելի է որակել «ինքն իրեն պատճառած վերք»: Ավելինՙ դուք պետք է հաշվի առնեք, որ այլ սայթեր (օրինակՙ «Կռունկը») օգտվում են Ձեր սայթիցՙ առավել ընդլայնելով հնարավոր վնասի տարածման չափերը: Սա պարզապես անընդունելի է:

Հուսով եմ, որ պատշաճ միջոցներ կձեռնարկվեն «Ազգի» կողմից հետագայում նման անզգուշություններից խուսափելու համար:

Հարգանքներովՙ

դոկտ. Ա. Բ. ԿՅՈՒՐԵՂՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4