«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2001-12-08 | #227, 2001-12-11 | #228, 2001-12-12


ԳՐՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Արցախի գրողների միության վարչությունը որոշում է ընդունել դիմել ԼՂՀ իշխանություններինՙ Ստեփանակերտի փողոցներից մեկը կոչել գրող, պատմաբան Բագրատ Ուլուբաբյանի անվամբ: Միեւնույն ժամանակ, համաձայն այդ որոշման, հանրապետության կրթական հաստատություններից մեկը եւս կկրի նշանավոր գործչի անունը, իսկ գրողի ստեփանակերտյան տունը պիտի դառնա Արցախյան ազատագրական շարժման տուն-թանգարան:

ԳՄ վարչության նույն նիստում սահմանվել է նաեւ Բագրատ Ուլուբաբյանի անվան գրական մրցանակ: Այդ մրցանակին առաջինն արժանացել է ազատամարտիկ բանաստեղծ, շուշիաբնակ Ռոբերտ Եսայանը:

Կ. Գ., Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4