Օրերս շախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) միջազգային վարպետի կոչում է շնորհել վանաձորցի 19-ամյա շախմատիստուհի ՆԱՐԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ: Նարինեն արդեն ստացել է համապատասխան հավաստագիրն ու միջազգային վարպետի կրծքանշանը: Նման կոչման հանրապետությունում արժանացել են ընդամենը երկու շախմատիստուհի: Իսկ Լոռու մարզում նա այդ առումով միակն է:
Հաջորդ քայլը, հուսով ենք, կլինի գրոսմայստերի կոչմանն արժանանալը: Դրա համար կան բոլոր նախադրյալները:
Իհարկե, լավ կլիներ, որ տաղանդավոր շախմատիստուհին ունենար համակարգիչ, հովանավորներ (հուսանք, որ գոնե այսուհետ նրան կայուն աջակցողներ կլինեն):
Մ. ՄԻԿՈՅԱՆ