Եվրոպական կինոակադեմիան դեկտեմբերի սկզբներին 14-րդ անգամ շնորհեց իր ավանդական մրցանակները: Հայտնի կինոբեմադրիչ Ռոբեր Կետիկյանն ակադեմիայի Քննադատների մրցանակին արժանացավ «Քաղաքը հանգիստ է» ֆիլմի համար: Լավագույնը ճանաչվեց Ժան-Պիեռ Ժյոնեի «Ամելի Պուլենի անհավատալի ճակատագիրը» ֆիլմը, որը շահեց նաեւ լավագույն բեմադրության եւ հանդիսականի մրցանակները: Իզաբել Յուպերը լավագույն դերասանուհի ճանաչվեց «Դաշնակահարուհին» ֆիլմում իր դերակատարման համար, իսկ Բեն Քինգսլին լավագույն դերասանՙ «Սեքս բիսթ» ֆիլմում խաղացած դերի համար:
Կետիկյանի վերջին ֆիլմըՙ «Մարի-Ժոն եւ նրա երկու սերը» ներկայումս մոնտաժվում է եւ կինոսրահներում կցուցադրվի 2002 թ. առաջին եռամսյակում:
Պ. Ք.