Հայաստանի լեռնամետալուրգիայի խոշոր ձեռնարկություններից մեկիՙ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականաշնորհումը մոտ օրերի հարց չէ։ Ինչպես տեղեկացանք պետական գույքի կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, կոմբինատի տվյալների փաթեթն իրենք չեն ստացել։
Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին կոմբինատի վերաշահագործման պայմանագիր կնքած եւ շուրջ 1 մլն դոլար ներդրումներ կատարած «Մեթալ փրինս» ընկերության նախագահ Սերոբ Տեր¬Պողոսյանը հույս հայտնեց, որ այս տարվա հունվարի կեսերին ձեռնարկության մասնավորեցումն իրականություն կլինի։ Դրանով էր պայմանավորվում ընկերության կողմից հետագա 10 մլն դոլարի ներդրումային ծրագրի իրագործումը, որն ուղղված է լինելու նոր հանքավայրերի շահագործմանն ու նոր կոմբինատի կառուցմանը Ստեփանավանում։
«Մեթալ փրինսի» ներկայացուցչությունից երեկ տեղեկացանք, որ ընկերությունը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել բիզնես¬ծրագիր, որի քննարկումից հետո պետք է որոշվի Ախթալայի ԼՀԿ¬ի հետագա ճակատագիրը։ Կառավարության դիրքորոշմանը ծանոթանալու նպատակով դիմեցինք արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Աշոտ ահնազարյանին։ Նա հաստատեց ընկերությանՙ բիզնես¬ծրագիր ներկայացնելու փաստը, սակայն նշեց, որ այն վերադարձվել է ընկերությանըՙ լրամշակելու համար։
Ա. Մ.