«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2002-01-12 | #6, 2002-01-15 | #7, 2002-01-16


ԱՅՍ ՏԱՐԻ ԱՐՑԱԽԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԵՐԹԵՐ ՉԻ ՍՏԱՑԵԼ

Ամանորից Արցախում երեւանյան թերթեր չեն ստացվում: Պատճառը «Հայմամուլին» ունեցած պարտքն է: Ինչպես «Ազգի» թղթակցին տեղեկացրեց «Արցախմամուլ» ՊՓԲԸ տնօրեն Գենադի Ներսիսյանը, պարտքի մի մասըՙ 1,4 մլն դրամ, արդեն վերադարձվել է, իսկ շուրջ 1,2 մլն դրամի ուշացումը կապված է այն բանի հետ, որ ԼՂՀ պետբյուջեն դեռեւս չի ընդունվել, եւ պետական հիմնարկները չեն կարողանում մուծել բաժանորդավճարը:

Նման լրատվական շրջափակումը «Հայմամուլի» կողմից առաջին անգամ չէ: Թերթերի առաքումը Հայաստանից կարգավորելու համար միջամտել են նաեւ ԼՂՀ իրավասու կառույցները: Հուսանք, որ առաջիկա օրերին բոլոր կնճռոտ հարցերը կլուծվեն, եւ հայաստանյան թերթերը մատչելի կդառնան նաեւ արցախցի ընթերցողներին:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4