Ինչպես տեղեկացանք ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանից, «Նաիրիտի» մասնավորեցման շուրջ օրերս սկսված բանակցությունները բրիտանական «Ռանսար գրուպ» ընկերության հետ, որը ներկայացնում էր նաեւ ուկրաինական «Ինտերկոնտակտ» ընկերությանը, հաջող ավարտ են ունեցել: Այժմ ձեռք բերված համաձայնագիրը, ըստ գործող կարգի, քննարկման է ուղարկված շահագրգիռ նախարարություններին եւ գերատեսչություններին:
Ա. Մ.