Ինչպես տեղեկացանք Լոռու մարզի արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Ժորա Պողոսյանից, երեկ, ժամը 5.55-ի սահմաններում Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Էպիկենտրոնումՙ Աշոցքում գրանցվել է 6 բալ, Գյումրիում, Սպիտակում եւ Վանաձորումՙ 4-5: Ստեփանավանումՙ 5,5 բալ: Ժ. Պողոսյանը հայտնեց, որ Լոռու մարզում երկրաշարժից զոհեր եւ ավերածություններ չկան:
Մ. ՄԻԿՈՅԱՆ