«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2002-03-14 | #48, 2002-03-15 | #49, 2002-03-16


ԲԱՇԽԻՉ ԷԼՑԱՆՑԵՐԸ ՄԻԱՎՈՐՎԵՑԻՆ

Ինչպես տեղեկացանք էներգետիկայի նախարարության լրատվության վարչությունից, Հայաստանի 4 բաշխիչ էլցանցերը միավորվել են մեկՙ «Միասնական բաշխիչ էլցանցեր» ՓԲԸ մեջ։ Դրանք այսուհետ կգործեն որպես ընկերության տարածքային ծառայություններ եւ կունենան «փոքր աշխատակազմ»։ Համաձայն հաղորդագրության, կկրճատվեն հաշվապահությունները, իսկ շահագործման հարցը կդրվի մասնաճյուղերի վրա։ Միասնական դարձած ընկերությունն ունենալու է եռաստիճան կառավարումՙ ընդհանուր ժողով, տնօրենների խորհուրդ եւ գործադիր մարմին։ Ընդհանուր ժողովն արդեն ընտրել է տնօրենների խորհուրդ, իսկ գործադիր տնօրեն է նշանակվել «Հարավային էլցանցի» նախկին տնօրեն Լյովա Գալստյանը։ Այսպիսով, մեր բաշխիչ էլցանցերը նախապատրաստվում են լիազորագրային կառավարման։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4