ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն «Արմենտելի» գերիշխող դիրքի հնարավոր չարաշահում է համարել այն փաստը, որ ընկերությունն իր մատուցած բջջային հեռախոսակապի ծառայության հետ պարտադրում է սպառողին ձեռք բերել միայն «Արմենտելի» իրացրած հեռախոսասարքը։ Այդ կապակցությամբ հանձնաժողովն ուսումնասիրություններ է սկսել «Արմենտելի» բջջային հեռախոսակապի քարտային համակարգի ներդրման կապակցությամբ։ Ինչպես տեղեկացանք հանձնաժողովի լրատվական ծառայությունից, առաջարկվում է խնդրի առնչությամբ դիտողություններ եւ նկատառումներ ունեցող քաղաքացիներին եւ ընկերություններին դիմել հանձնաժողովին։
Ա. Մ.