«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2002-03-26 | #56, 2002-03-27 | #57, 2002-03-28


ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸՙ «ԳՐԱԲԱՐԻ ՄԻԱԿԱԶՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի դեկան Գուրգեն Խաչատրյանի նոր մենագրությունը հետաքրքիր մի ուսումնասիրություն է գրաբարի միակազմ նախադասությունների մասին։ Գրքում առաջին անգամ հեղինակը համակողմանիորեն քննել է հին հայերենի միակազմ նախադասություններըՙ առանձնացնելով դրանց ձեւաիմաստային բոլոր խմբերն ու ենթախմբերը, նոր տիպերն ու արտահայտության նոր միջոցները։

«Գրաբարի միակազմ նախադասությունների ուսումնասիրությունը հայագիտության այն առաջնահերթ խնդիրներից մեկն է, որի հնարավորին չափ սպառիչ լուծումն իր հերթին կնպաստի լրացնելու եւ ամբողջացնելու հայերենի հաղորդակցական միավորների եւ վերջիններիս արտահայտության միջոցների մասին եղած տեսությունը», ներածականում գրված հեղինակի այս կարծիքին համամիտ կլինեն շատերը։

Հանգամանալից գիտական քննությունից առաջ Գ. Խաչատրյանը համառոտ ներկայացնում է նաեւ հարցի պատմությունը։

«Գրաբարի միակազմ նախադասությունները» մենագրությունը լույս է տեսել Երեւանի «Վան Արյան» հրատարակչատանըՙ բովանդակությանը համապատասխանՙ բարձրորակ տպագրությամբ։ Գուրգեն Խաչատրյանը գիրքը նվիրել է իր լուսահոգի մորՙ Ռոզա Քոչարյանի հիշատակին։

Գրքի լույսընծայմանն աջակցել են Սամվել Դարբինյանը, Վարդան Գեւորգյանը, Հրանտ Գրիգորյանը, Ժորա Հակոբյանը, Կարեն Մելիքսեթյանը, Ռաշիդ Սուքիասյանը։

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4