«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2002-04-05 | #64, 2002-04-06 | #65, 2002-04-09


ՎԱՐԿ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Երեկ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում ստորագրվեց Հայաստանին առաջին բնապահպանական վարկ տրամադրելու պայմանագիրը։ Այն ուղղվելու է Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում անտառների, ջրի, կենդանական, բուսական աշխարհի բազմազանության պահպանմանը եւ այդ «միջոցով բնակչության կենսապայմանների բարելավմանը»։ Ծրագիրն իրականացվելու է շուրջ 100 բնակավայրերում։

Հատկացվող ընդհանուր գումարը կազմելու է 16,02 մլն դոլար, որից Համաշխարհային բանկի տված վարկը կազմում է 8,3 մլն դոլար։ Մնացած գումարները դրամաշնորհներ են եւ Հայաստանի կառավարության համաֆինանսավորման բաժինը։ Դրամաշնորհները տրամադրել են գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (5,12 մլն դոլար), Շվեյցարիայի միջազգային զարգացման գործակալությունը (1,08 մլն դոլար)։ Սպասվում է, որ մինչեւ հուլիսի 1-ը վարկը կհաստատի Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը։ Վարկի մարումը սկսվելու է 10 տարի հետո, 30 տարվա ընթացքումՙ 0,75 տոկոսով։ Ծրագիրը կիրականանա մինչեւ 2008 թ.-ը։ Հայկական կողմից համաձայնագրերը ստորագրեցին բնապահպանության նախարարը, ֆինանսների եւ էկոնոմիկայի, տարածքային կառավարման փոխնախարարները, ՀԲ-իցՙ Օուեյս Սաադաթը եւ ծրագրի վրա երեք տարի աշխատած Ադրիանա Դայմանովան։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4