ՀՀ ազգային անվտանգության նախարարության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Չարենցավան քաղաքի բնակիչ Կարեն Գրիգորի Նիգարյանը, որը հանրապետության որոշ քաղաքացիների համար խոստանալով ձեռք բերել ԱՄՆ մուտքի արտոնագրեր, ստացել է մեծ գումարներ, ապա պատրաստել եւ վերջիններիս է տվել իր պատրաստած կեղծ արտոնագրերը։ Դրա հետեւանքով նրանց մի մասը, բնականաբար, արտասահման մեկնելու փորձ կատարելիս բռնվել է։
Կարեն Նիգարյանի նկատմամբ հարուցված է քրեական գործ, որը վարում է ՀՀ ԱԱՆ քննչական վարչությունը։ Տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱՆ հետեւյալ հեռախոսահամարներովՙ 57 90 61, 58 92 81։
ՀՀ ԱԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՄՈՒԼԻ ՀԵՏ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ