«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2002-04-12 | #69, 2002-04-13 | #70, 2002-04-16


ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՙ 112 ՇԵՆՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Երեւանի «Ջրմուղ-կոյուղին» եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նման պարտավորություն են ստանձնել իրականացնելու մինչեւ մայիս ամսվա վերջը։ Մինչեւ մայիսի 15-ը մշտական ջրամատակարարում կունենան 35, դրանից հետոՙ եւս 77 բազմաբնակարան շենքեր։ Ըստ «Ջրմուղ-կոյուղու», զգալի բարելավում կունենան նաեւ Նոր Նորքի 4-րդ զանգվածի 54 շենքեր։

Վերադառնալով 112 շենքերի շուրջօրյա ջրամատակարարման անցնելուն, նշվում է, որ յուրաքանչյուր ամիս այստեղ կպահանջվեն հավելյալ 180 հազար կվտ.ժ էլեկտրաէներգիա, պահուստային պոմպեր եւ այլ սարքավորումներ։ Սակայն Երեւանի «Ջրմուղ-կոյուղու» ֆինանսական վիճակը շարունակում է ծանր մնալ։ Այդ պատճառով էլ ընկերությունը կարեւորում է ջրի դիմաց կանոնավոր վճարումըՙ համաձայն շենքերի մուտքագծերին տեղադրված ջրաչափերի ցուցմունքի։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4