«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2002-04-27 | #79, 2002-04-30 | #80, 2002-05-01


ՊԱՊԸ ԲԱՔՎՈՒՄ ԿԻՋԵՎԱՆԻ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

Իր բազմաթիվ արտասահմանյան ուղեւորությունների պատմության մեջ առաջին ագամ Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը սովորական զբոսաշրջիկի պես իջեւանելու է հյուրանոցում։ Լավատեղյակ աղբյուրներից ՌԻԱ գործակալությանը հայտնի է դարձել, որ առաջիկա ամիս Բաքու կատարելիք իր այցելության ընթացքում կաթոլիկ եկեղեցու հովվապետը մտադիր է բնակվել երեք աստղանի «Իրսախ» հյուրանոցում։ Մինչ օրս աշխարհի տասնյակ երկրներում կատարած շրջագայությունների ընթացքում պապի համար մշտապես օթեւան են ծառայել եկեղեցական կառույցները կամ պապական նվիրակի նստավայրը։ Սակայն Բաքվում ընդամենը 100 կաթոլիկ է բնակվում եւ չկան քրիստոնեական նման կառույցներ։ Պապի այցելության օրերին հիշյալ հյուրանոցում Վատիկանի պատվիրակությունից բացի, այլ անձինք չեն լինելու։ «Իրսախ» հյուրանոցը բավական հարմարավետ է, պատուհանները նայում են Կասպից ծովին։ Մեկ համարի օրավարձը 120 դոլար է։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4