«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2002-05-14 | #88, 2002-05-15 | #89, 2002-05-16


ՏՈՒԺՈՂՆԵՐԸ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ

Հետաքրքրական է, թե ինչու

«Հոկտեմբերի 27»-ի դատավարությունն այսուհետ պիտի շարունակվի տուժողների ցուցմունքներով։ Տուժողները, սակայն, դատարան չեն ներկայանում։

Նախորդ նիստին ներկայացած առաջին եւ առայժմ միակ տուժողը սեփականաշնորհման նախկին նախարար Պավել Ղալթախչյանն էր։

Երեկվա նիստին հրավիրված էին 7 տուժողներ։ Նրանցից ԱԺ պատգամավոր Պերճ Բոշնաղյանը դատարանին գրավոր տեղեկացրել էր, որ առողջական վատ վիճակի պատճառով չի կարող ներկայանալ դատարան։ Մնացյալ 6 տուժողներըՙ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Արամայիս Բարսեղյանը, Ժիրայր Գեւորգյանը, Ռուբեն Գեւորգյանը, Մանուկ Գասպարյանն ու Նահապետ Գեւորգյանը պարզապես չէին եկել դատարան։

Դատավորը հայտարարեց, որ հաջորդ նիստի համար արդեն իսկ ծանուցված են եւս 8 տուժողներ, եւ եթե նրանք չներկայանան, օրենքը հստակ սահմանում է ինչպես վարվել։ Նիստը հետաձգվեց մինչեւ ուրբաթ։

Հավանական է, որ միջնորդություններ կլինենՙ դատարան չներկայացող տուժողներին բերման ենթարկելու կապակցությամբ։

Տարօրինակ է այսպիսի հնչեղության հասած գործի նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը, սակայն սա է ճշմարտությունը։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4