«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2002-05-22 | #94, 2002-05-23 | #95, 2002-05-24


ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՉՎԱՎԵՐԱՑՆԵԼ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐԵՆՔԸ

Հայաստանի համայնքների միության վարչությունն ուղերձ է հղել նախագահ Ռոբերտ Քոչարյանինՙ խնդրելով չվավերացնել այս տարվա մայիսի 7-ին ԱԺ ընդունած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը եւ վերադարձնել «արմատական վերամշակման»։

Այդ առաջարկը միությունը պատճառաբանում է նրանով, որ վերոնշյալ օրենքն ամբողջությամբ եւ առանձին դրույթներով «հակասության մեջ է» ՀՀ սահմանադրության 105-րդ, 106-րդ, տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 4-րդ եւ 8-րդ հոդվածներին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին եւ մի շարք օրենքներին։ Բացի այդ նշվում է, որ այս օրենքը հետընթաց է 1996 թ. օրենքի համեմատությամբ եւ կոչված է «տեղական ինքնակառավարման մարմիններին հլու-հնազանդ ծառայեցնելու կառավարության կամայական եւ վտանգավոր քաղաքական նպատակներին»։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4