Պետական եկամուտների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ հարկային օրենսդրության պահանջների կատարման եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով, ապօրինի գործունեությամբ զբաղվող անձանցից կգանձվի տուգանք։ Այն կլինի նշված գործունեության հետեւանքով հաշվարկված համախառն եկամտի 50 տոկոսի չափով։ Իսկ չդրոշմավորված ծխախոտը եւ ալկոհոլային խմիչքները կոչնչացվեն։ Նախարարությունն անցանկալի հետեւանքներից խուսափելու համար հորդորել է չզբաղվել ապօրինի գործունեությամբ։
Ա. Մ.