«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2002-06-12 | #109, 2002-06-13 | #110, 2002-06-14


«ՌԱՆԴՄ» ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԲԱԼԵՏԻ ԵԼՈՒՅԹԸ

Բրիտանական «Ռանդմ» նորարարական բալետային խումբը վերջերս Ալեքսանդր Սպենդիարյանի անվան պետական ակադեմիական օպերային եւ բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացավ հայ հանդիսատեսինՙ արժանանալով ջերմ ընդունելության։

Հայաստանում մշակութային եւ կրթական համագործակցություն հաստատող «Բրիտանական խորհուրդը» (British Council) Ելիզավետա թագուհու թագադրման 50-ամյա հոբելյանի առիթով հրավիրել էր «Ռանդմ» բալետային խմբին։ Խումբը մեծ ճանաչման է հասել բալետի նորարարության միջազգային ասպարեզումՙ բեմադրական տպավորիչ եւ ինքնատիպ լուծումներով։ Բեմադրիչ Վեյն Մակգրեգրի եռագրությունըՙ Ջուր, Բոց եւ Էոն, ութ պարողների եւ նրանց զուգընկերների միջոցով նոր շունչ է արարում։ Էկրանային, վիրտուալ ու պարային արվեստի համադրությունը հիրավի սքանչելի էր ներգործում։

Հայ հանդիսատեսը մեծ հիացմունքով դիտեց ժամանակակից բալետային խմբին։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4