«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2002-06-13 | #110, 2002-06-14 | #111, 2002-06-15


ՆՈՐ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԵՐԵՎԱՆԻ ԱՐՎԱՐՁԱՆՈՒՄ

Երեկ Երեւանի Սիլիկյան թաղամասում (հայտնի է որպես 15-րդ թաղամաս) բացվեց հերթական հյուրանոցը։ «Թերջան» անվանումն ունեցող հյուրանոցը կառուցել են Արեւմտյան Հայաստանի համանուն գյուղի բնակիչների հետնորդներըՙ իրենց պապերի բնակավայրը հավերժացնելու եւ հայկական հյուրասիրության ավանդույթները վերածնելու նպատակով։ Ի տարբերություն վերջերս կառուցված մի շարք այլ հյուրանոցների, «Թերջանը» նախատեսված է փոքրաթիվ այցելուների համար։ Ունի 2 երկտեղանոց էկոնոմ, 2 երկտեղանոց բիզնես, 1 լյուքս համարներ եւ 3 ապարտամենտ, ինչպես նաեւ ժամանակակից շատ ծառայություններ (բիզնես կենտրոն, բար, լողավազաններ, սաունա, մեքենաների վարձակալություն, արբանյակային հեռուստատեսություն եւ այլն)։ Հյուրանոցի արտաքին տեսքը եւ ներքին ձեւավորումը հաճելի տպավորություն են թողնում։ Այստեղ յուրատեսակ ձեւով ներդաշնակ են ազգային ավանդական ոճն ու նոր մտահղացումները։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4