Ինչպես տեղեկացանք Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրի բժիշկ Էդուարդ Հակոբյանից, վերջերս հիվանդանոց էր ընդունվել 31-ամյա Արտակ Աթոյանըՙ աջ ձեռքի եւ ոտքի, կրծքավանդակի աջ մասում գայլի կծածի վերքերով։
Ա. Աթոյանը պատմեց, որ գայլի հետ չարաբաստիկ հանդիպումը տեղի է ունեցել Խնձորուտի անտառներում, ուր տուժողը գնացել էր ուտելի խոտաբույսեր հավաքելու։ Տարօրինակ ոտնաձայներից գլուխը բարձրացնելովՙ նկատում է գայլի ձագեր, որոնք փախչում էին առջեւից։ Դեռ չէր հասցրել հիանալ փոքրիկ գայլուկներով, երբ մայր գայլը երկու ցատկով հարձակվել է նրա վրա եւ բռնել աջ ոտքի մկաններից։ Հաջորդ «նպատակակետը» տուժողի կոկորդն էր, սակայն նա արագ կողմնորոշվում եւ կոկորդի փոխարեն աջ բազուկն է «հրամցնում» գայլին։ Այդ նույն պահին ձեռքի տակ գտնվող դանակով հարվածում է գայլին, որը փախչում է։
Հիվանդը երեկ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ