«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2002-06-25 | #118, 2002-06-26 | #119, 2002-06-27


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ

Թուրքիայի տուրիզմի նախարարությունը որոշել է օգտվել վերջին տասը տարիներին Արարատ լեռան հանդեպ աշխարհի հնագետների ցուցաբերած հետաքրքրասիրությունիցՙ հայտնաբերելու աստվածաշնչյան Նոյյան տապանի մնացորդները։ Թեպետ դեռեւս չի գտնվել որեւէ ապացույց տապանի իսկության մասին, այնուամենայնիվ, թուրքերն Արարատ լեռան գագաթին կկառուցեն տապանի կրկնօրինակըՙ զբոսաշրջիկներին գրավելու նպատակով։ Թուրքական տապանը կունենա թանգարան, ռեստորաններ, խորհրդակցությունների դահլիճ, շատ խանութներ եւ թուրքերը հույս ունեն, որ կապահովի թուրք-քրդական հակամարտությունների պատճառով ընդհատված զբոսաշրջության վերադարձը։ Թուրքիայի տուրիզմի նախարար Մուստաֆա Թասարը «Միլիեթ» թերթին ասել է, որ 5 մղոն երկարության ճոպանուղին այցելուներին լեռան ստորոտից կբարձրացնի մինչեւ գագաթը։ Ահա թե ինչպես է Թուրքիան փորձում գրավել աշխարհի ուշադրությունը։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4