«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2002-06-29 | #122, 2002-07-02 | #123, 2002-07-03


ԳՈՐԾՈՎ ԵՎ ՈՉ ԹԵ ԽՈՍՔՈՎ

ՀՌԱԿ նորագիրներ «Ուրարտու» ակումբում

Մարդիկ հոգնել են սուտ ու պատիր խոսքերից, որովհետեւ կյանքում ոչինչ խոսքով չի շինվում։ Գործ է պետք անել, ու այս գործ անողները բոլոր ժամանակներում երեւացել են։ Երեւում են նաեւ հիմա։ Իսկ պարապ¬սարապ խոսողներ հիմա էլ կան։

¬ Ես հիասթափված եմ նորաստեղծ կուսակցությունների ամեն օր փոխվող լիդերների քարկոծումներից,¬ ասում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, Հայաստանի գյուղատնտեսության ակադեմիայի երկարամյա աշխատող, այժմ թոշակառու Ալբերտ Մուրադյանը, որը երեկ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության անդամության երդում տվեց։ ¬Այս ողջ պարապ¬սարապությունը լոկ աթոռակռվի համար է արվում, ուրիշ ոչինչ։ Հայաստանի այսօրվա գործող նախագահըՙ Ռոբերտ Քոչարյանը, լավ հաշվարկելով հանրապետության հնարավորությունները, աշխատանքներն այնպես է կազմակերպում, որ ամենաարդյունավետ ձեւով օգտագործվեն եղած ռեզերվները, երկիրը բռնի տնտեսական զարգացման ուղին։ Ուստի ինձ համար անչափ կարեւոր է հենց ՀՌԱԿ¬ի քաղաքական այս գիծըՙ պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը նախագահական գալիք ընտրություններում եւ սատար կանգնել նրա քաղաքական ու տնտեսական գործունեությանը։ Ծանոթանալով ՀՌԱԿ¬ի պատմությանը, լիովին պաշտպանելով կուսակցության քաղաքական գիծը, եւս իմ գիտական ողջ կարողությունները, ծրագրերը կյանքի կկոչեմ հենց այս կուսակցության ծիրում։

Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում կրկին ՀՌԱԿ անդամատոմսերի հանձնում էր եւ նորագիրների ընդունելություն։ Կուսակցության տոմս ստացող 17 ռամկավարներին միացան եւս 15 նորագիրներ, որոնք համալրեցին ՀՌԱԿ «Ուրարտու» ակումբը։ ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը, վարչության անդամներ Մեխակ Գեւորգյանը, Գառնիկ Հովակիմյանը, գործիչ Կարեն Կակոյանը, ընդունելով նորագիրների երդումը, պատասխանեցին վերջիններիս հետաքրքրող հարցերին։ Հասկանալի է, որ այս բարդ ժամանակներում դժվար է կողմնորոշվել բազում կուսակցությունների եւ հասարակական¬քաղաքական կազմակերպությունների առաջարկած ծրագրերում։ «Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը, լինելով 100 տարուց ավելի կենսագրության տեր, միշտ էլ սատար է եղել Հայաստան երկրին, լինի դա խորհրդային, թե անկախ Հայաստանը,¬ ասաց ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը։ ¬ Դա արվել է սոսկ հայ ժողովրդի, հայկական պետության շահերից ելնելով։ Ու այժմ էլ մենք միայն կառուցողական ծրագրերով ենք վերաբերվում մեր երկրին, մեր ժողովրդին։ Քննադատելը, անարգելը, նշավակելը շատ հեշտ է»։

«Ուրարտու» ակումբի անդամները եւ նորագիրները միասնական էին իրենց որոշման մեջ. պետք է գործով մասնակցել երկրի շինարարությանը։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4