Հայտնի բեմադրիչ եւ դերասան Ժիրայր Փափազյանը ծնվել է Կահիրեում։ 12 տարեկանում Եգիպտոսը թողնելովՙ զուտ հայկական կրթություն է ստացել Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, իսկ 1971¬1976 թթ.ՙ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Իր իսկ բնորոշմամբ, ինքը «թատրոնի մարդ է լայն իմաստով»։ Փափազյանի եռանդուն մասնակցությամբ 2001 թ. ԱՄՆ-ում բեմադրվեցին «Արշակ Բ» եւ «Անուշ» օպերաները։ Փարիզում նրա հիմնած «Տիգրան Չուխաջյան» հետազոտական կենտրոնում վերականգնվում եւ հարկ եղած դեպքում հրատարակվում են երաժշտական գործերի բնօրինակները։ Խոսքը մասնավորապես 19-րդ դարասկզբի պոլսահայ մշակույթի մասին է (օպերաներ, օպերետներ, թատերախաղեր)։ Փափազյանը «Ազադ մագազին» հանդեսին տված հարցազրույցում նշում է, որ ինքը մտադիր է ի հայտ բերել եւ կյանքի կոչել նաեւ արեւելահայ երաժշտական մշակույթի գործեր։
Մայիսի կեսերին, 2 օր անընդմեջ, Ֆրանսիայի Կուրբլվուա քաղաքում ներկայացվեց Էժենի Ալեսյանի «Ամազոնուհի» օպերան, որի բեմադրիչը Փափազյանն է։ Ներկայումս նա աշխատում է «Զարդեր» երաժշտական կոմեդիայի վրա։ Ապագայում կուզենար «Արշակ Բ» եւ «Անուշ» օպերաները ներկայացնել նաեւ Ֆրանսիայում, եվրոպական այլ երկրներում։ «Մշակույթն է մեզ թույլ տվել ներկա լինել 3-րդ հազարամյակի սկզբում, եւ նա է մեզ պահպանելու», ընդգծում է Ժիրայր Փափազյանը։
Պ. Ք.