Հակահայկական տրամադրությունները Ռուսաստանում
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-Երեւան
Մերձմոսկովյան Կրասնոարմեյսկում տեղի ունեցած միջադեպը խստիվ դատապարտվեց Հայաստանում։ Երեւի այլ կերպ չէր էլ կարող լինել. տուժել են ռուսաստանաբնակ հայերը։ Թերթերից մեկը նույնիսկ այնքան էր հեռուն գնացել, որ նշավակել էր Ռուսաստանի պաշտոնական իշխանությունների ոչ միայն «հակահայկական», այլեւ... «հակահրեական» քաղաքականությունը։ Հատկապես այս երկրորդ միտքը փայլում է իր պարզունակությամբ։ Նախՙ հրեաները թքած ունեն հայերի վրա եւ բնավ էլ կարիք չունեն նրանց պաշտպանության։ Եվ երկրորդ, պետք չէ ապրել Ռուսաստանումՙ զգալու համար, թե ինչպես է այդ երկիրն անօգնական թպրտում հրեաների քաղաքական, տնտեսական, ֆինանսական, «լրատվական եւ հազար ու մի «այլական» շոշափուկների մեջ։ Եվ պարզվում է, որ Ռուսաստանն ըստ էության կառավարող էթնիկական խումբն ինքն իր դե՞մ է գործում։ Ի դեպ, թերեւս ամենահաշվեկշռվածը Մոսկվայում Հայաստանի դեսպանության մամլո ծառայության հայտարարությունն էր, որով կոչ էր արվում չուռճացնել կատարվածը։ Մոսկվայում են ապրում եւ գիտեն, որ դա միայն հակառակ արդյունքը կտա։
Բայց դառնանք, ինչպես ասում են, մեր ոչխարներին։ Զարմանալին այն է, որ այստեղ ոչ ոք չի փորձում հասկանալ ռուսներին եւ գոնե ինչ-որ տեղ մեղքի բաժին փնտրել Ռուսաստանում հանգրվանած հայերի մեջ։
Նույնիսկ այն աղաղակող փաստը, որ հայ կոչված տականքը սրճարանում առանց քաշվելու, իր իսկ գործողության ոճով ասած, «յազվություն է արել» ռուս ընկերոջ հետ նստած ռուս աղջկան եւ վիրավորվելով, որ դրա դիմաց իրեն դիտողություն են անում, ծեծել ու դանակահարել է ռուս երիտասարդին, երկրորդ պլան է մղվում։ Մինչդեռ հենց դրանից է պետք սկսել, եւ ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության վերացական հասկացություններից։
Ես արդեն երկար տարիներ ապրում եմ Մոսկվայում։ Աներկբա կարող եմ ասել, որ ռուսների համբերության բաժակը լցվում է, եւ առիթ է պետք միայն հակակովկասյան վայրենի ելույթների համար։ Ես շատ եմ գրել այս թեմայի շուրջ թերթում եւ կրկնում եմՙ ամեն ինչ սկսվում է այն հանգամանքից, որ կովկասցիները, կարեւոր չէՙ հայերը, վրացիները, ադրբեջանցիները, խախտում են հյուրընկալության կանոնները եւ ամենաբնորոշ բառը, որով կարելի է բնութագրել այդ երեւույթը, մեկն էՙ լկտիաբար։ Ականատես լինելով ամենաբազմազան տեսարանների, ես ինքս ինձ բռնում եմ այն մտքի մեջ, որ եթե ինքս ռուս լինեի, ապա հազիվ թե, մեղմ ասած, համակրանք ունենայի կովկասցիների նկատմամբ։ Լկտիությունն, իրոք, չափ ու սահման չի ճանաչում։ Նույնիսկ շուկայի ամենաքնձռոտ ադրբեջանցին իրեն բարձր է դասում տեղացիներից։ Թող փորձի ռուսը նրան բացահայտ խաբելու համար դիտողություն անելՙ տասնհարկանի հայհոյական պատասխան կստանա։ Իսկ որեւէ կերպ կարելի՞ է արդարացնել Կրասնոարմեյսկի այդ ստահակի արարքը։ Պատկերացրեք հակառակը. ոմն ռուս որպես անկոչ հյուր եկել է Երեւան եւ ռեստորաններից մեկում «ձեռ է գցում» իր աղջկա թե կնոջ հետ նստած երեւանցուն։ Դժվար չէ կանխագուշակել արձագանքը։ Իսկ ո՞վ ասաց, որ ռուսի համբերությունն անսահման է, երբ նման երեւույթները զանգվածային են։ Կարող են ասել, թե սրանք մանրուքներ են։ Ո՛չ ու երիցս ո՛չ։ Հարցն, իրոք, բազմաբնույթ է, ունի քաղաքական, սոցիալական, բարոյական եւ այլ կողմեր, բայց հիմքը կենցաղայինն է։
Կրասնոարմեյսկի դեպքերի մասին ես իմացա Երեւանում եւ, բնականաբար, հնարավորություն չունեցա ծանոթանալու Ռուսաստանի ընդդիմադիր եւ նացիոնալիստական մամուլին։ Ի՞նչ նկատի ունեմ։ Պետք է կողմնակալ լինել Ռուսաստանի լիբերալ մամուլի, հեռուստատեսության նկատմամբ, եթե նույնիսկ նրանք «դատապարտում ու նշավակում» են հայկական ջարդերն ու «ցավակցում» են մեզ։ Դրանք բոլորը հրեականացված մասնավոր հրատարակություններ են, եւ ամեն մի հրապարակային ելույթի մեջ պետք է հրեամետ ենթատեքստ փնտրել։ Կոնկրետ տվյալ դեպքում ԶԼՄ-ներն աղմուկ են բարձրացնում ծայրահեղականության «հերթական» դրսեւորման դեմ ոչ թե այն իրոք դատապարտելու համար, այլ ծայրահեղականության դեմ ուղղված օրենքի ընդունման համար, որը տեղի կունենա շուտով։ Հավատացեք, կովկասցիներն այդ օրենքից ոչինչ չեն շահի, բայց դա հրեաներին հնարավորություն կտա «օրենսդրականորեն» հարված հասցնելու հրեատյացության ցանկացած դրսեւորմանը, այդ թվում նաեւՙ հակաջհուդական պլակատների ցուցադրմանը։
Այլ է վերաբերմունքը վերոհիշյալ ընդդիմադիր, կոմունիստական, ազգայնական մամուլում։ Այստեղ ռեալ արտահայտվում են այն տրամադրությունները, որոնք գերիշխում են ռուս հասարակայնության մեջ։ Իսկ դրանք բնավ էլ մխիթարական չեն կովկասցիներիս համար։ Ամեն ինչ ուղղակի է ասվում. մենք ձեզ չենք հրավիրել, դուք զոռով, մեր կամքին հակառակ լցվել եք մեր երկիրը ձեր սոված ու անապահով, բայց «հակառուսական» պայքարով ձեռք բերված «անկախ» պետություններից։ Ձեր բացարձակ մեծամասնությունն այստեղ ապրում է ապօրինի, ասել է թեՙ դուք հարկեր չեք մուծումՙ զբաղեցնելով մեր աշխատատեղերը։ Բնակություն եք հաստատում ոչ թե այնտեղ, որտեղ դուք գուցեեւ պետք եք, այլ այնտեղ, որտեղ դուք եք ուզում։ Դուք քրեահակ եք, եւ ձեր էթնիկական հանցախմբերը մեզ ահաբեկում են։ Դուք լկտի եք, ագրեսիվ, հյուր եք եկել մեր տուն ու ոտքերդ դրել եք սեղանին։
Երբեմն Հայաստանում լսում եսՙ կովկասցիների խնդրի լուծումը Ռուսաստանի ներքին գործն է։ Չէի ասի։ Եթե Կրասնոարմեյսկից վտարեն այդ մի քանի տասնյակ հայ ընտանիքներին, ապա դա կնշանակի, որ հաց աշխատելու միակ հնարավորությունից զրկվում են ոչ միայն այդ մարդիկ, այլեւ տասնյակ այլ հայեր բուն Հայաստանում, որոնց առաջինները, կարող եք չկասկածել, օգնում են։ Եվ սա արդեն համապարփակ խնդիր է հայության համար։ Եվ այստեղ տեղին է հիշել ռուսների հիմնական մեղադրանքըՙ ոչ թե ներխուժեք մեր երկիրն ու մեղադրանքներ ներկայացրեք մեզ (դա ձեր գործը չէ, թե մենք ինչպես ենք ապրում), այլ կարգի բերեք ձեր սեփական տունը եւ ապրեք ինչպես ուզում եք, ձեզ «վայել» կյանքով։ Սա է ամենադառը ճշմարտությունը։ Ամեն մի հայ հասկանում է, որ Հայաստանում կան օբյեկտիվ դժվարություններ եւ հրաշքի չի կարելի սպասել։ Բայց երբ չի արվում նույնիսկ այն, ինչ կարելի է, ապա երկիրը դառնում է անհրապույր նույնիսկ հայի համար։ Արդյոք դատարկ տե՞ղն է առաջացել այն մտայնությունը, թե առանց հանրապետության բարձրագույն ղեկավարների երաշխիքի («տանիքի») դժվար է Հայաստանում որեւէ գործ դնել ու առավել եւս գոյատեւել։ Կամ արդյոք հեքիա՞թ է կոռուպցիան, երբ բարձրաստիճան պաշտոնյան հսկայական գումար է մսխում Մոսկվայի խաղատներում։ Զորի Բալայանի ասելով, Ազգային ժողովը դարձել է արկածախնդիրների անձեռնմխելի արգելանոց։ Տեւական ընդմիջումից հետո օրերս եղա իմ հայրենի Շամշադինում։ Այն, ինչ տեսա, սարսափելի է։ Զանգվածային գործազրկություն, սով, արտագաղթ, խոր հուսահատություն։ Ժողովրդի աչքի առաջ ամենավայրենի կերպով հատվում է անտառըՙ թերեւս այդ տարածաշրջանի միակ բնական արժեքավոր հարստությունը, ոչ մի ծառատունկ, ոչ ոք չգիտի, թե ում գրպանն է մտնում այդ բարբարոսության բերած եկամուտը։ Եվ թող որեւէ մեկը փորձի ծպտուն հանել։ Մոսկվայի շինարարական շուկաներից մեկում Շամշադինի գյուղերից մեկի ողջ երիտասարդությունն է հավաքվել։ Պարզ է, որ կարիքն է այդ գյուղացի ջահելներին բերել հսկա մեգապոլիս։ Երեւի ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի նրանց հետ, եթե ռուսներն արմատական միջոցներ ձեռնարկեն։ Ադրբեջանի հետ ամենամեծ սահմանն ունեցող շրջանը դատարկվում է։ Սփյուռքի համաժողովներից մեկի ժամանակ Հայաստանի ղեկավարներից մեկը երկրի հայաթափման կապակցությամբ հայտարարեց, որ արտագաղթ նկատվում է նաեւ եվրոպական երկրներում, մասնավորապես Լեհաստանում։ Մինչդեռ եթե 50 միլիոնանոց ժողովրդից 10 միլիոնն էլ հեռանա, դա դեռ ողբերգություն չէ, իսկ եթե անբարյացակամ պետություններով աքցանված երեք միլիոնի կեսն է հեռանում...
Անիմաստ է ռուսներին քննադատելը։ Միեւնույն է, նրանք վաղ թե ուշ կսահմանափակեն կովկասցիների մուտքը Ռուսաստան։ Պետք է դրան պատրաստ լինել։ Պետք է առաջին հերթին սեփական տանը կարգ ու կանոն հաստատել, նոր միայն խելք սովորեցնել ուրիշներին կամ դժգոհել նրանցից։