«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2002-07-13 | #131, 2002-07-16 | #132, 2002-07-17


ՎԱՐԴԱՎԱՌԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԷԼ ՄՈՌԱՆԱԼ ՉԻ ԼԻՆԻ

Նայելով այս լուսանկարներին, կարելի է մտածել, թե այս ամենը տեղի է ունենում Հայաստանում։ Բայց այս հայկական դեմքերը, հայ եկեղեցին, հայկական պարերը, հայկական սեղանը մոսկովյան տեսարաններ են։ Ռուսաստանի մայրաքաղաքի հայ ջահելները «Արտիկո» նշանավոր կոնցեռնի ռեստորանային համալիրում նշում են գեղեցիկ ու ուրախ ազգային տոնըՙ Վարդավառը։ Միջոցառումը կազմակերպել էր տեղի հայ երիտասարդության «Արեգակ» կենտրոնըՙ Նարինե Պապյանի ղեկավարությամբ։ Գեղեցկատես, նրբակազմ դեռատի հայուհին հսկայական աշխատանք է կատարում Մոսկվայի հայ երիտասարդությանը միավորելու եւ նրան մեր ժողովրդի լավագույն ավանդներին հաղորդակցելու շնորհալի գործում։

¬ Մեր կենտրոնը գործում է ահա արդեն չորս տարի,¬ ասում է Նարինեն։¬ Մոսկվայում մեծ հայություն է կենտրոնացել, եւ հսկա մեգապոլիսում հայ տղաների ու աղջիկների շփումը կենսական եւ հոգեւոր անհրաժեշտություն է։ Կազմակերպում ենք սեմինարներ, ստեղծագործական երեկոներ, բարեգործական միջոցառումներ, ազգային ու ժամանակակից տոնախմբություններ եւ այլն։ Հիանալի է, որ հայ մնալու եւ մեր ժողովրդին օգտակար լինելու մեր ձգտումներին միշտ աջակցում ու օգնում են քաղաքի նշանավոր հայերը, տվյալ դեպքում «Արտիկոյի» տնօրեններ տեր եւ տիկին Արթուր ու Գայանե Բաղրյանները։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4