«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2002-07-16 | #132, 2002-07-17 | #133, 2002-07-18


ԱՌԱՅԺՄ ՌՈՒՍՆԵՐԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐՈՒՄ

Կարելի է ասել, որ մայիս ամսին ամերիկյան «Ֆորբս» ամսագրի հրապարակած տվյալները Ռուսաստանի 7 մեծահարուստների մասին խիստ խթանել են ռուսների ազգային ինքնագիտակցության զարգացումը (չասենք զարթոնքը)։ Թեեւ «Ազգի» ընթերցողներն արդեն ծանոթ են այդ ցուցակին, արժե նորից ներկայացնել այդ հիրավի հետաքրքրական փաստաթուղթը։

Եկամտի աղբյուրը - Եկամուտը - (մլրդ դոլ.)

1. (101) Մ. Խոդորկովսկի - նավթ, «Յուկոս» - 3,7

2. (127) Ռ. Աբրամովիչ - նավթ, «Սիբնեւթ» - 3,0

3. (191) Մ. Ֆրիդման - նավթ, ՏՆԿ - 2,2

4. (234) Վ. Պոտանին - գուն. մետաղ., «Նորնիկել» - 1,8

5. (277) Վ. Բոգդանով - նավթ, «Սուրգուտնեւթգազ» - 1,6

6. (327) Վագիթ Ալեքպերով - նավթ, «Լուկօյլ» - 1,4

7. (413) Օ. Դերիպասկա - ալյումին, «Ռոսալ» - 1,1 -

Ինչպես տեսնում եք, յոթ միլիարդատերերից հինգը հրեա են, մեկն էլ ադրբեջանցի է (միայն Պոտանինն է ռուս)։ Եվ այս հանգամանքն արդեն ծանր հարված է ռուսների ինքնասիրությանն ու առաջ է բերում նրանց անզոր կատաղությունը։ Ընդդիմադիր մամուլըՙ կումունիստական ու նացիոնալիստական, նորից ու նորից վերադառնում է այդ չարաբաստիկ խնդրին։ Հատուկ ընդգծվում է, որ այդ անձինք պարզապես զբաղված են ռուսների ազգային հարստությանՙ նավթի ու գունավոր մետաղների վաճառքով։ Գոնե՜ մի գործարան կառուցեին, որեւէ՜ արտադրություն զարգացնեին, որեւէ՜ ազգային ծրագիր ֆինանսավորեինՙ ընդվզում են թերթերը։ «Աստված չանի, որ ինչ-որ սկինհեդ բերանից թռցնի, թե Խոդորկովսկին հրեա է, կասենՙ դա արդեն ֆաշիզմ է», հուսահատ գրում է ընդդիմության գաղափարախոսներից մեկը։ Եվ ամեն մի դժգոհությունՙ այս ոգով։ Տեսնում են, զգում, շոշափում, թե ինչպես են հրեաները թալանում երկիրն ու այլասերում ժողովրդին, բայց ոչինչ չեն կարողանում անել։ Ի՞նչ է փոխվում, երբ պեղում-պարզում են, որ Խոդորկովսկին ընդամենը եղել է կոմերիտական ակտիվիստ, «կասկածելի» աճուրդում ձեռքն է գցել «Յուկոս» արեւմտամետ նավթային ընկերությունը եւ այսօր տնօրինում է ոչ թե 3,7 միլիարդ, այլ ըստ էության 7 միլիարդ։ Կամ ի՞նչ է կորցնում Դերիպասկան, երբ նրան հետեւյալ կոլորիտային բնութագիրն են տալիս. «Անցյալ տարի Դերիպասկան ամուսնացավ Ելցինի աշխատակազմի նախկին ղեկավար Յումաշեւի աղջկա հետ, Յումաշեւն ինքն ամուսնացած է Ելցինի աղջկա հետ։ Դա նշանակում է, որ Դերիպասկան Ելցինի թոռն է»։ Արդյոք սա հրեաների դեմ պայքարի ձե՞ւ է։

Ռուսաստանի կոմկուսի տնտեսագիտական մտքի լիդեր Ս. Գլազեւը լավագույն դեպքում արձանագրում է, որ նավթային օլիգարխները (պարզ է ում նկատի ունի) առավելագույնս արդյունահանում են բնական հեղուկըՙ բնավ էլ չհոգալով նույնիսկ սարքավորումները արդիականացնելու մասին, բնավ չմտածելով երկրից դուրս բերված միլիարդները Ռուսաստանի էկոնոմիկայում ներդնելու մասին։

Կովկասցիների, գունամորթների նկատմամբ ռուսներն անհամեմատ ագրեսիվ են, պատրաստ են ամենահետին խոսքերով պախարակել նրանց, ջարդեր կազմակերպել, պատժամիջոցներ սահմանել եւ այլն։ Իսկ ըստ էության հակահրեական նյութերում նրանք հաճախ վախենում են նույնիսկ իրերն իրենց անունով կոչելուց, որովհետեւ անմիջապես շռնդալից հակահարված են ստանում, խեղճանում են, սսկվում։ Հայտնի մի զորապետ իր ընդարձակ հարցազրույցներից մեկում պատմում է աշխարհը կառավարող 390 միլիարդատեր ընտանիքների, զանազան անդրազգային, միջազգային, քաղաքական-ֆինանսական «յուրահատուկ» գերազդեցիկ կազմակերպությունների, «համաշխարհային կառավարության», Ռուսաստանում դրանց քայքայիչ գործունեության մասին, եւ ոչ մի տեղ չի հնչում «հրեա» բառը։ Վերջում միայն պաթետիկ հետեւություն է արվում. «Ահա թե ինչու Շարոնն այլեւս չի լսում պաշտոնական Վաշինգտոնին»։

Վերջերս կոմունիստական մի թերթ ամբողջ երկու էջ էր տրամադրել Ռուսաստանում հոմոսեքսուալիզմի լայն տարածմանը։ Հանգամանորեն բացահայտվում է այդ գարշելի երեւույթի հակապետական, հակազգային այլասերիչ էությունը, իրավացիորեն նշվում է դրա կործանիչ ազդեցությունն առանց այն էլ ժողովրդագրական աճ չունեցող ժողովրդի, հատկապես երիտասարդության վրա։ Պարզ է, մեղքը էապես բարդվում է հեռուստատեսության, «լիբերալ» մամուլի վրա, որոնք իրոք պրոպագանդում են հոմոսեքսուալիստի «հմայիչ» կերպարը։ Եվ կրկին չես հանդիպի «հրեա» հասկացությանը, թեեւ բոլորն ու առաջին հերթին ընդդիմությունը հիանալի գիտեն, որ տեղի ԶԼՄ-ները լրիվ վերահսկվում են հրեաների կողմից եւ արվամոլամետ հաղորդումները նպատակային բարոյազրկիչ բնույթ են կրում։

Ռուսաստանը հիրավի անկանխագուշակելի երկիր է, եւ դժվար է ասել, թե ինչով կավարտվի ռուս-հրեական հակամարտությունը։ Համենայն դեպս, ռուսներն առ այսօր պարտություն են կրում։ Նույնիսկ Բերեզովսկու եւ Գուսինսկու տեղը նորեն հրեաներ են գրավել։ Վերջին հարվածը ռուսները կրեցին ծայրահեղականության վերաբերյալ օրենքն ընդունելիս։ Նրանք հիանալի են հասկանում, որ այդ օրենսդրական ակտով հրեաներն իրենց պատնեշում են իրենց դեմ ուղղված ցանկացած գործողությունից։ Եվ կարելի է ենթադրել, թե ինչի կվերածվի ռուսների դժգոհությունը, եթե հրեաները լցնեն նրանց համբերության բաժակը։ Թեեւՙ ո՜վ գիտի...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4