«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2002-09-13 | #165, 2002-09-14 | #166, 2002-09-17


ՌԴ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԿՏԱ «ԲԵՅՔԵՐ-ՇԵՎԱՐԴՆԱՁԵ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ»

ՌԴ գլխավոր դատախազությունը մտադիր է իրավական գնահատական տալ Բերինգի եւ Չուկոտկայի ծովերի սահմանազատման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Բեյքերի եւ ԽՍՀՄ արտգործնախարար Շեւարդնաձեի ստորագրած համաձայնագրին։ Այդ մասին Մոսկվայում երեկ հայտարարեց ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Կոնստանտին Չայկան, որը նշանակված է նորաստեղծ աշխատանքային խմբի ղեկավար։ Խումբը մասնավորապես ստուգելու է ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի եւ Գերագույն խորհրդի, ինչպես նաեւ 1990 թ. համաձայնագիրն ստորագրած արտգործնախարար Է. Շեւարդնաձեի լիազորությունները ՄԱԿ-ի միջազգային իրավունքի 1982 թ. կոնվենցիայի կիրառման հարցում։ Վերջինս տնտեսական գոտու լայնությունը սահմանում է 200 մղոն։ Մինչդեռ, ըստ «Բեյքեր-Շեւարդնաձե համաձայնագրի», ԱՄՆ-ի տնտեսական գոտին տեղ-տեղ գերազանցել է 200 մղոնը, իսկ Ռուսաստանինը չի հասել 150 մղոնի, հաղորդում է HTB հեռուստաընկերությունը։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4