Այսօր, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպմանը, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի եւ Միջազգային արժութային հիմնադրամի 2002 թ.-ի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոն մեկնեց ՀՀ կառավարական պատվիրակությունըՙ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացանք ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվության վարչությունից, միջկառավարական հանձնաժողովի նիստում, բացի Հայաստանի մակրոտնտեսական քաղաքականության, աղքատության նվազեցման, ԱՀԿ-ին անդամակցելու եւ մի շարք այլ հարցերից, ԱՄՆ կառավարության կողմից քննարկման են դրվելու երկկողմանի առեւտրի զարգացման, դրան խոչընդոտող հարկային քաղաքականության, բանկային հատվածի օժանդակության եւ այլ հարցեր։
Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ քննարկվելու են հիմնականում Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակության ծրագրերը։
Ա. Մ.