«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2002-09-24 | #172, 2002-09-25 | #173, 2002-09-26


ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆՌՆԱԿՈՎ

Վանաձորի Վարդանանց փողոցի թիվ 3¬8¬2 իր տնակում, սեպտեմբերի 24-ին ինքնասպան է եղել Սամվել Սլավիկի Մխիթարյանը (ծնվ. 1964 թ., չէր աշխատում, 6 անգամ դատապարտված)։

Ըստ Լոռու մարզի ՆԳ վարչությունից ստացած տեղեկությանՙ այդ օրը, ժամը 18։40-ին Վանաձորի ՆԳ բաժին ահազանգ է ստացվել, որ Ս. Մխիթարյանը, անսթափ վիճակում, խանգարում է բնակիչների հանգիստը։ Օպերատիվ խումբը դեպքի վայրում նկատելով, որ նրա ձեռքին նռնակ կա, վնասազերծելու նպատակով մեկուսացրել էր եւ փորձել զինաթափել։ Խույս տալովՙ Ս. Մխիթարյանը մտել էր տնակ եւ պայթեցրել նռնակը։

Դեպքի վայրի զննությամբՙ Ս. Մխիթարյանին պատկանող տնակին հարակից նկուղից հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք-զինամթերք։

Կատարվում է նախաքննություն։ Ճշտվում են դեպքի հանգամանքները։

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4