«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2002-10-02 | #178, 2002-10-03 | #179, 2002-10-04


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԱՅՑՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ռենո Մյուզլիեն տարածաշրջանային այցն ավարտում է Հայաստանում. երեկ գիշեր պրն Մյուզլիեն Թբիլիսիից ժամանելու էր Երեւան։ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը կհանդիպի ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի, նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Վեհափառ հայրապետ Գարեգին Երկրորդի հետ։ Բաքվում պրն Մյուզլիեն իր բոլոր հանդիպումներում քննարկել է ղարաբաղյան հակամարտության խնդիրը, իսկ մամլո ասուլիսում հայտարարել է, թե «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրիՙ Ֆրանսիային շատ է մտահոգում զավթված տարածքների խնդիրը», հաղորդում է Բաքվի «525» պարբերականը։ Ադրբեջան այցի նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն ադրբեջանական «Էխո» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Փարիզը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունըՙ միեւնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը պայմանավորելով հայ-ադրբեջանական բանակցությունների ավարտով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4